ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Մնաց իր բարձրության վրա

Մնաց իր բարձրության վրա
14.05.2025 | 21:40

Այսօր ԱԺ նիստերի դահլիճում կատարվածը հերթական անգամ ապացուցեց, որ մենք երբևէ այսքան խեղճ ու անօգնական չենք եղել, անգամ, երբ ֆիզիկապես ու հոգեպես ինքներս մեզնից օտարված էինք և ուրիշի լծի տակ:

Ժողովրդի ընտրյալ կոչվածները, որոնք ներկայացնում են օրվա իշխանությունը, հերթական անգամ հանդես եկան «վարպետաց դասով»՝ հաջորդաբար դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն:

Իսկ Լևոնը՝ կեցցե՛, տակավին մնաց իր բարձրության վրա:

Ինչպես ասում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 2006

Մեկնաբանություններ